Բժիշկները հերթական անգամ զգուշացնում են՝ դեմքի «մահվան գոտում»՝ հատկապես քթի և վերին շուրթերի հատվածում, բշտիկ սեղմելը կարող է լուրջ առողջական հետևանքներ ունենալ։
Այս տարածքով անցնում են երակներ, որոնք անմիջապես կապված են ուղեղի հետ։ Եթե որևէ վարակ ներթափանցի վերքի մեջ, այն կարող է արագ տարածվել դեպի ուղեղ՝ առաջացնելով մենինգիտ, արյան վարակ, էպիլեպսիա, լսողության կորուստ և նույնիսկ մահ։
Այս մասին հաղորդում է Moslenta-ն։
Նման դեպք արդեն արձանագրվել է․ բշտիկ սեղմած մարդը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Բժիշկները հորդորում են խուսափել ինքնուրույն միջամտություններից և խնդրի դեպքում դիմել մաշկաբանի։