Շվեդական գարնանային ավանդույթը՝ ուրախ կովեր և ժպտացող մարդիկ
copy image url

Շվեդական գարնանային ավանդույթը՝ ուրախ կովեր և ժպտացող մարդիկ

Ավելին 1 օր առաջ - 14:43 18-04-2025
Ամեն գարուն Շվեդիայում անցկացվում է «Կովերի ազատագրում» (Kosläpp) կոչվող ծիծաղաշարժ փառատոնը։ Այդ օրը կովերին, որոնք ողջ ձմեռը անցկացրել են գոմում, վերջապես բաց են թողնում արոտավայր՝ դիմավորելու արևոտ եղանակը։ Այս մասին գրում է Euro News-ը։

Հարյուրավոր մարդիկ են հավաքվում՝ ականատես լինելու, թե ինչպես են կովերը մանկական ոգևորությամբ ցատկոտում, վազվզում ՝ վերադառնալով արոտավայր։

Սա դարձել է ոչ միայն գյուղատնտեսությանը վերաբերող սովորական տոն, այլ նաև իրական ուրախություն՝ մարդկանց և կենդանիների համար։