Քեմբրիջի համալսարանի գիտնականները, օգտագործելով Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակը, կյանքի գոյությանը հատուկ մոլեկուլներ են հայտնաբերել K2-18b մոլորակի մթնոլորտում։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Հայտնաբերվել են դիմեթիլ սուլֆիդ և դիմեթիլ դիսուլֆիդ մոլեկուլներ՝ նյութեր, որոնք Երկրի վրա արտադրվում են բացառապես կենդանի օրգանիզմների կողմից, և սա մեկ-երկու մոլեկուլ չէ․ կոնցենտրացիան հազարավոր անգամներ գերազանցում է մեր մոլորակինը։
K2-18b-ը գտնվում է Երկրից 120 լուսային տարի հեռավորության վրա։ Գիտնականների պնդմամբ՝ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ այլ մոլորակի մթնոլորտում հայտնաբերվել են կյանքի առկայության նման ուժեղ ապացույցներ։
Հայտնաբերման սխալ լինելու հավանականությունը կազմում է ընդամենը 0.3%։