Լոռեցի հովիվ Ստեփան պապը սոված գայլերի հետ անվերջ պայքարի մեջ է: Տարիների փորձից էլ հասկացել է, որ հաղթում է նա՝ ով համբերատար է ու ամենակարեւորը՝ հավատում է ապագային:
Հայ ազգն էլ պետք է հավատա լավ ապագային, ասում է Ստեփան պապը, որի աշխատանքը սարերում է, բարձր լեռնագագաթներում, որտեղ լռությունը խախտում են միայն քամիները:
Օրվա վերջում հոգնած հովիվն աշխարհում կատարվող իրադարձություններին է հետևում ու գրեթե միշտ բարկանում, երբ Ադրբեջանի նախագահի շուրթերից հերթական սպառնալիքներ է լսում: Ճիշտ է հովիվ է, ու քաղաքականությամբ էլ չի զբաղվում, բայց Ալիևին պատասխանելու մեծ ցանկություն ունի հովիվը Ստեփանը:
Մանրամասները՝ տեսանյությում։