37-ամյա օտարերկրացին Բագրատաշենի անցկակետից տեղափոխվել է բաժին
copy image url

37-ամյա օտարերկրացին Բագրատաշենի անցկակետից տեղափոխվել է բաժին

Ներքին 23 ժամ առաջ - 23:55 18-04-2025
Ապրիլի 16-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 37-ամյա մի օտարերկրացի։

Նա 2022 թվականի մարտի 4-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: