ԱՄՆ-ի հետ հաջողվել է հասնել ավելի լավ փոխըմբռնման․ Արաղչին լավատես է
copy image url

ԱՄՆ-ի հետ հաջողվել է հասնել ավելի լավ փոխըմբռնման․ Արաղչին լավատես է

Արտաքին 3 ժամ առաջ - 22:18 19-04-2025
Բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։ Մեզ հաջողվել է հասնել ավելի լավ փոխըմբռնման մի շարք սկզբունքների և նպատակների շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Հաջորդ շաբաթ օրը կրկին կհանդիպենք Օմանում»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։

Իրանական և ամերիկյան պատվիրակությունները բանակցությունների առաջին փուլն անցկացրել են Օմանում ապրիլի 12-ին։