«Ինվիտրո» ընկերությունների խմբի էնդոկրինոլոգ Սվետլանա Շոկուրն ասել է, որ քրոնիկական հիվանդություններով, օրինակ՝ շաքարախտով տառապող հիվանդների կորոնավիրուսով վարակվելու վտանգը մեծ է։ Սակայն սա նաև հակառակ բնույթ ունի՝ կորոնավիրուսը կարող է շաքարային դիաբետի զարգացում հրահրել։
Նրա խոսքով, գիտնականները պարզել են, որ միջին և ծանր կորոնավիրուսը կապված է շաքարախտի զարգացման հետ։
«Քովիդը մարդու օրգանիզմ ներթափանցելու համար կապվում է ACE-2 ընկալիչների հետ, որոնք գտնվում են ոչ միայն թոքերում, երիկամներում, լյարդում և բարակ աղիներում, այլև ենթաստամոքսային գեղձում»,- ասել է Շոկուրը։
Դրա պատճառով ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջները, որոնք արտադրում են ինսուլին և իջեցնում արյան մեջ գլյուկոզի մակարդակը, դառնում են վիրուսի թիրախ: Մասնագետները պարզել են, որ որքան մեծ է դրանց վնասվածության աստիճանը, այնքան մեծ է շաքարախտի զարգացման հավանականությունը։ Կորոնավիրուսը հրահրում է մի վիճակ, որն ուղեկցվում է բորբոքումով և ուժեղանում է ռեակտիվ թթվածնի տեսակների արտադրությունը։
«Այս ամենը հանգեցնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի մեխանիզմի գործարկմանը։ Մասնավորապես, ինսուլինի դիմադրությունը մեծանում է, իսկ հյուսվածքների զգայունությունը ինսուլինի նկատմամբ նվազում»,- ամփոփել է բժիշկը։