Նշվել է այն վիտամինը, որի պակասը հիպերտոնիայի պատճառ կարող է դառնալ
copy image url

Նշվել է այն վիտամինը, որի պակասը հիպերտոնիայի պատճառ կարող է դառնալ

Ավելին 3 տարի առաջ - 20:24 17-11-2021

Արյան բարձր ճնշման և վիտամին D-ի պակասի միջև կապ կա, հայտնում է Daily Express-ը: Նախկինում գիտնականները նշում էին, որ այս վիտամինի պակասի և հենաշարժական համակարգի հիվանդությունների, ինչպես նաև շնչառական հիվանդությունների միջև կապ կա։ Cureus ամսագրում հրապարակվել են հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ վիտամին D-ի օգտագործումը կարող է իջեցնել դիաստոլիկ ճնշումը:

Ուստի բժիշկները եկել են այն եզրակացության, որ հիպերտոնիա հայտնաբերելու համար անհրաժեշտ է հիվանդների մոտ վերահսկել վիտամին D-ի մակարդակը։

Այնուամենայնիվ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալները ցույց են տալիս, որ նման կապ չկա: «Ելնելով այս տվյալներից՝ խորհուրդ չենք տալիս հավելյալ վիտամին D ընդունել հիպերտոնիայի կանխարգելման համար»,- եզրակացրել են կենտրոնում։ Սա ցույց է տալիս, որ տարբեր հետազոտողների կարծիքները վիտամին D-ի և հիպերտոնիայի միջև փոխհարաբերությունների վերաբերյալ դեռևս չեն համընկնում: