Ճարպակալումը կարող է կորոնավիրուսի ծանր ընթացքի պատճառ դառնալ, պարզել են գիտնականները
copy image url

Ճարպակալումը կարող է կորոնավիրուսի ծանր ընթացքի պատճառ դառնալ, պարզել են գիտնականները

Արտաքին 3 տարի առաջ - 12:01 10-01-2022

Գերմանիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի գիտնականները հետազոտության ընթացքում պարզել են, որ կորոնավիրուսը կարող է ակտիվորեն զարգանալ մարդու ճարպային հյուսվածքում և բորբոքման պատճառ դառնալ, հաղորդում է «Իզվեստիա»-ն։

Մասնագետները նշել են, որ ճարպը հիանալի միջավայր է COVID-19-ի համար։ Կորոնավիրուսով վարակվածների օրգանիզմում թոքերից հետո վիրուսի կուտակման խտությամբ երկրորդ տեղում է ճարպային հյուսվածքը։

Ռուսաստանցի գիտնականներն ու բժիշկները նույնպես նման եզրահանգման են եկել. նրանք պարզաբանել են, որ կորոնավիրուսի ծանր ընթացքը կապված է ճարպակալման հետ։

«Ճարպակալմամբ տառապող անձինք ավելի դժվար են տանում կորոնավիրուսը: Որպես կանոն, վնասվում են կարևոր կենսական օրգանները։ Ի թիվս այլ խնդիրների, նման հիվանդները կարող են շատ ավելի երկար մնալ կորոնավիրուսի կրող և տարածող, ուստի ավելի երկարատև ինքնամեկուսացման կամ հոսպիտալացման կարիք ունեն»,- ասել է Ն.Ի. Պիրոգովի անվան Մոսկվայի պետական բժշկական ինստիտուտի էնդոկրինոլոգիայի ֆակուլտետի ամբիոնի վարիչ Տատյանա Դեմիդովան: