Սննդաբանը նշել է, թե որն է ամենավտանգավոր ձուկը
copy image url

Սննդաբանը նշել է, թե որն է ամենավտանգավոր ձուկը

Ավելին 3 տարի առաջ - 16:58 03-10-2021

Սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինցբուրգը խոսել է այն ձկների մասին, որոնք ավելի լավ է չուտել:

«Հիմա հարավարևելյան Ասիայից աճեցված մի տեսակ լոքո է ներկրվում: Մի տեսակ յուղոտ գետի ձուկ է, ես չէի գովաբանի: Նախ, գետերը շատ հաճախ աղտոտվում են մարդկային թափոններով և արդյունաբերական արտադրանքով», - ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքին:

Մասնագետը հավելել է, որ բուծվող ձկները, ինչպիսիք են իշխանն ու սաղմոնը, նույնպես օգտակար հատկություններ չունեն: Դա պայմանավորված է նրանով, ինչով ձուկը սնվում է:

«Եթե նրանց կերակրեք խոզերի պես, ապա նրանք կունենան ոչ թե ձկան, այլ սովորական ճարպ: Այն հարուստ է օմեգա -6 ճարպաթթուներով, որոնց ավելցուկը վատ է մեր առողջության համար»,-պարզաբանել է նա: