Աշխարհի ամենատգեղ ձուկը արժանացել է «տարվա ձուկ» տիտղոսին. NYP
copy image url

Աշխարհի ամենատգեղ ձուկը արժանացել է «տարվա ձուկ» տիտղոսին. NYP

Ավելին 3 օր առաջ - 15:26 16-04-2025
«Աշխարհի ամենատգեղ ձուկ» տիտղոսին արժանանալուց ավելի քան մեկ տասնամյակ անց՝ բլոբձուկը «վերադարձել է» և Նոր Զելանդիայում կրկին ստացել «տարվա ձուկ» տիտղոսը:

Mountains to Sea Conservation Trust-ի կողմից կազմակերպված այս մրցույթում ձուկը հաղթել է՝ հավաքելով 1286 ձայն։ Այս մասին հաղորդում է New York Post-ը։

Բլոբձուկը (Psychrolutes marcidus) բավականին եզակի և անհասկանալի ձուկ է, որը հայտնի է իր տարօրինակ տեսքով և տգեղ արտաքինով։ Այն տարածված է Նոր Զելանդիայի և Ավստրալիայի ափերի մոտ՝ օվկիանոսի խորքերում (600-ից 1.200 մետր խորության վրա):

Այս ձուկը չունի կմախք կամ թեփուկներ, մարմինը շատ փափուկ է՝ չափազանց թույլ մկաններով, ինչը նրան հնարավորություն է տալիս մնալու օվկիանոսի խորքերում, որտեղ ճնշումը շատ բարձր է։

Ձկան մոտ նաև բացակայում է լողալու միզապարկը, որի միջոցով ձկները պահպանում են հավասարակշռությունը ջրում։