Հայաստանը 2024 թվականին Վրաստանից գրեթե 20 հազար տոննա ցիտրուսային մրգեր է գնել
copy image url

Հայաստանը 2024 թվականին Վրաստանից գրեթե 20 հազար տոննա ցիտրուսային մրգեր է գնել

Ներքին 10 ժամ առաջ - 23:56 19-04-2025
2024 թվականին Հայաստանը Վրաստանից գնել է գրեթե 20 հազար տոննա ցիտրուսային մրգեր, հայտնում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը՝ «Սակստատ»-ը։

Միաժամանակ, այս տարվա սկզբին Վրաստանից ցիտրուսների արտահանումը կրճատվել է երեք անգամ։

Հունվար-փետրվարին այն իջել է 5 հազար տոննայի՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի 16 հազար տոննայի դիմաց, գրում է Sputnik Վրաստանը։ Իսկ Վրաստանը արտահանումից վաստակել է ընդամենը 3,2 մլն դոլար, մինչդեռ անցյալ տարի՝ 9,6 մլն դոլար։

2024 թվականին ցիտրուսների արտահանումն աճել է 8,4 տոկոսով և կազմել 58 հազար տոննա, չնայած դրանց արտադրության 22,7 տոկոս նվազմանը` մինչև 55,4 հազար տոննա։ Դրանք հիմնականում գնել են Ռուսաստանը (35,8 հազար տոննա) և Հայաստանը (19,5 հազար տոննա):