Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ

Ներքին 6 ժամ առաջ - 15:54 19-04-2025
Արդեն հայտնել էինք, որ Վարդան Ղուկասյանը այսօր, ապրիլի 19-ին, պաշտոնապես ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնում։

Նորընտիր քաղաքապետը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր անելիքներին։ Ասել է, որ երկուշաբթի նախ կսկսի կադրերի ուսումնասիրությունը։ Ովքեր լավ են աշխատում, իրենք կշարունակեն աշխատել։

Վարդան Ղուկասյանն անդրադարձել է նաև իշխանության բարձրացրած աղմուկին.

«Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին»,-հայտարարեց Ղուկասյանը։

Մանրամասները` տեսանյութում։