ԱԳ փոխնախարարը տեղյակ է եղել վարորդի կաշառքից. ձուկը գլխից է որդնում. հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 13:05 10-11-2024
«Ժողովուրդ» օրաթերթը օրերս գրել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության սկանդալի մասին։ Ըստ թերթի՝ ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը, ըստ քաղաքացիների վկայության, սպասարկել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար գումար է վերցրել տարբեր մարդկանցից:

ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ տեղյակ չէ, թե որտեղ է փախել իր վարորդը, որը ներգրավված է կոռուպցիոն սկանդալի մեջ։

Նրա հայտարարությունից հետո բազմաթիվ կարծիքներ հնչեցին, թե հնարավոր չէ, որ Կոստանյանը տեղյակ չլիներ վարորդի կատարած կոռուպցիայի մասին։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվել է՝ ԱԳ փոխնախարարի վարորդը բռնվել է կաշառքի վրա, ի՞նչ են կարծում՝ փոխնախարարը կարո՞ղ էր տեղյակ չլինել։

«Սոցիալիստական շրջանում բոլոր երկրներում վարորդների միջոցով էին առևտուր անում, դա աբսուրդ է։ Ձուկը գլխից է որդնում»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մի քանիսի խոսքով՝ հնարավոր է, որ Կոստանյանը տեղյակ չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։