Ռոք լուրեր. Նիկոլի Սարիկը և թալանը, Քոչարյանն ու Սերժը, հայոց ձուկը և Արոյի անակնկալը

Ռոք լուրեր 1 ամիս առաջ - 18:10 15-03-2025
Oragir.News-ը ներկայացնում է շաբաթվա կարևոր իրադարձությունները՝ «Ռոք լուրեր»-ով․

Փաշինյան Նիկոլը սկսել է նախընտրականը,
Ասում է՝ իբր պիտի հետ բերենք թալանը,
Ընտրեք Սարիկին, որ ստացվի մեր պլանը,
Թե չէ, որ չընտրեք, լացելու ենք դռանը։

Քոչարյանն ու Սերժը հանել են զորքերը,
Չեն կողմնորոշվում՝ ով է Նիկոլի տերը,
Խփում են իրար, չեն խնայում ուժերը,
Մարդիկ ապշած են, դրա տիրումերը։

Եվրոպան ասում է՝ հավան ենք ձեր ձկանը,
Կարող եք բերել ու լցնել մեր շուկան,
Անկյունում ժպտում է Սամվել Ալեքսանյանը,
Ինչ էլ լինում է, լցվում է իր գրպանը։

Միրզոյան Արարատը կորցրել է քունը,
Տեքստը պատրաստ է, ասել է Բաքուն,
Արոն պզպզում է՝ ինչու եք ասում,
Մեր անակնկալը ինչ եք փչացնում։

Մեր մեծ առաջնորդ Նիկոլ վարչապետը,
Կանչել է թուրքերին, փող է տվել հետը,
Ասում է՝ սիրեք ինձ, ես ձեզնից մեկն եմ,
Ինչ ասեք, կանեմ, որ աթոռս պահեմ։