Բելառուսն ընդունել է «Քրեական պատասխանատվության մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենք, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում աշխատավարձերը «ծրարներով» վճարելու համար: Հանրապետության Քրեական օրենսգրքում հայտնվել է երկու նոր հոդված՝ «Հարկերի և տուրքերի փոխանցումների պարտավորությունների կատարումից խուսափելը» և «Ապահովագրական մուծումների վճարումից խուսափելը»: Օրենսգրքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունիսի 19-ից, հայտնում է «Բելառուսն այսօր»-ը:
Պետական վերահսկողական կոմիտեն նշել է, որ քրեական պատասխանատվության ներմուծումը պայմանավորված է անբարեխիղճ գործատուների վրա ազդելու վարչական միջոցների անբավարարությամբ: