Մահից առաջ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մոտ 220 հազար դոլար է փոխանցել Հռոմի անչափահասների բանտում գործող մակարոնի գործարանի վարկը մարելու համար, գրում է Euro News-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ այս գումարը գրեթե ամբողջությամբ պապի անձնական միջոցներն էին։
Բանտի ներսում գործող մակարոնի գործարանում աշխատում են անչափահաս դատապարտյալներ, և պապը ցանկացել է մահից առաջ օգնել նրանց՝ ազատելով ֆինանսական ծանր բեռից։
Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել էր 2025 թվականի ապրիլի 21-ին՝ 88 տարեկանում։
Հրաժեշտի արարողությունը կայացել է ապրիլի 26-ին Վատիկանում։
Միջոցառմանը մասնակցել է մոտ 250 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։