ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի հետևանքով զոհվածների ընտանիքներին
copy image url

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Ներքին Արտաքին 3 ժամ առաջ - 12:45 28-04-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում մարդկանց բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Այս մասին ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։

«Մենք խորին ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին՝ լսելով Վանկուվերի «Լապու Լապու» փառատոնի ժամանակ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին լուրը։ Բոլոր տուժածներին մաղթում ենք ուժ և շուտափույթ ապաքինում»,-նշված է ԱԳ նախարարության գրառման մեջ։