Եմենի ափերի մոտ հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է շրջվել. Al Jazeera
copy image url

Եմենի ափերի մոտ հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է շրջվել. Al Jazeera

Մամուլ Արտաքին 3 ժամ առաջ - 11:05 28-04-2025
Եմենի ափերի մոտ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել. հազարավոր ոչխարներ տեղափոխող նավը շրջվել է ծովում։

Վթարի արդյունքում կենդանիներից շատերը խեղդվել են, իսկ վթարի վայրը ծածկվել է կենդանիների մարմիններով, ինչը տեղի բնակիչների շրջանում ցնցում է առաջացրել։ Այս մասին գրում է Al Jazeera-ն։

Ականատեսների խոսքով՝ ափամերձ տարածքում առաջացել է «ոչխարների ծով», ինչը մարդկանց ստիպել է շտապել դեպքի վայր։

Նրանք փորձել են փրկել ողջ մնացած կենդանիներին, սակայն շատերը, ըստ տեղական աղբյուրների, նաև փորձել են գողանալ փրկված ոչխարների։

Ամենից շատ դիտված