Իրանի նավահանգստում պայթյուն է տեղի ունենում Փեզեշքիանի՝ Ադրբեջան կատարելիք այցից առաջ
copy image url

Իրանի նավահանգստում պայթյուն է տեղի ունենում Փեզեշքիանի՝ Ադրբեջան կատարելիք այցից առաջ

Ներքին Արտաքին Միտք 8 ժամ առաջ - 16:27 27-04-2025
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը. «Բոլորովին մտադիր չեմ դավադրապաշտական ֆոն կառուցել Իրանի նավահանգստում պայթյունի առնչությամբ, բայց այդ ողբերգության առումով կա իսկապես շատ ուշագրավ մի «կնիք»:

Ապրիլի 28-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այց է կատարելու Ադրբեջան: Համենայն դեպս, ազդարարված է այդ մասին, եթե ինչ-ինչ պատճառներով այցը չչեղարկվի:

Օրեր առաջ մի հոդված-մեկնաբանություն էի գրել, որտեղ խոսում էի այն մասին, որ Ադրբբեջանի հետ շփումներում Իրանի նախագահի անվտանգության հարցը թերեւս պետք է լինի առանձնահատուկ հոգածության առարկա, հաշվի առնելով նախորդ տարվա ողբերգական փաստը՝ Ադրբեջանի հետ սահմանին նախագահների մակարդակով հանդիպումից եւ միջոցառումից վերադարձին եղավ Իրանի նախագահ Ռեյիսիին եւ արտգործնախարար Աբդոլահիանին տեղափոխող ուղղաթիռի ողբերգական վթարը, որի հետեւանքով նախագահն ու ԱԳ նախարարը զոհվեցին:

Իհարկե Իրանը ամիսներ անց հրապարակեց պաշտոնական հետաքննության արդյունքները եւ հայտարարեց, որ չի եղել որեւէ արտաքին միջամտություն եւ ուղղաթիռը աղետի է ենթարկվել եղանակային վատ պայմանների պատճառով, սակայն առ այսօր շատերի մոտ է առկա հարցը, թե ինչպես երեք ուղղաթիռներից աղետի ենթարկվեց հենց նախագահին տեղափոխողը, երբ մյուս երկուսը բարեհաջող վայրէջք էին կատարել նախատեսված վայրում:

Իսկ շրջանառվող կասկածները նաեւ պարունակում էին հնարավոր վարկածներ, որ ուղղաթիռը կարող էր ռադիոէլեկտրոնային ներգործության ենթարկվել աղետի վայրից ոչ շաատ հեռու գտնվող ադրբեջանական տարածքից, որտեղ կան տեղակայված իսրայելական հենակետեր:

Բոլոր դեպքերում, համենայն դեպս, Իրանի նավահանգստում ուժգին պայթյուն է տեղի ունենում այդ երկրի նախագահի Ադրբեջան կատարելիք այցից առաջ: Ընդ որում, ըստ վարկածների, պայթել է նավահանգստի պահեստում նյութը, որն օգտագործվում է հրթիռային վառելիքի համար»: