Քրեական պատասխանատվություն՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության համար. փոխոստիկանապետի նախագիծն ընդունվեց

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:16 18-05-2022
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացնում էր ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

Ոստիկանապետի տեղակալը իր խոսքում ասաց, որ գիտակցելով, որ թմրանյութերի չարաշահումն աշխարհում գլոբալ բնույթ է ստացել եւ հսկայական վտանգ է ներկայացնում ողջ մարդկության կյանքի եւ առողջության համար, և որ այդ չարիքն անհնար է արմատախիլ անել առանձին պետությունների ջանքերով։ Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների կողմից փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում» (այսուհետ՝ Համաձայնագիր): Այդ նկատառումներից ելնելով՝ մշակվել է «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի համաձայն՝ օրենսգրքի 27-րդ, 393-399-րդ, 402-403-րդ, 515-րդ եւ 531-րդ հոդվածները կլրացվեն «ածանցյալ» հասկացությամբ, ինչի շնորհիվ կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաև թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության, իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության, դրանց գործածմանը հակելու, ներգրավելու, գործածմանը նպաստելու եւ դրանց ապօրինի կիրառության այլ դեպքերում:

Օրենքում կատարված լրացումը կնպաստի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը եւ այս ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ամրապնդմանը:

Նախագիծն ընդունվեց միաձայն։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի