ՌԴ-ում և Բելառուսում գրանցված ավտոմեքենաների ԵՄ տարածքում տեղաշարժի արգելք է սահմանվել
copy image url

ՌԴ-ում և Բելառուսում գրանցված ավտոմեքենաների ԵՄ տարածքում տեղաշարժի արգելք է սահմանվել

Արտաքին 3 տարի առաջ - 13:47 10-04-2022
ԵՄ երկրները Ռուսաստանում և Բելառուսում գրանցված ավտոմեքենաների ԵՄ տարածքով տեղաշարժի արգելք են սահմանել։ Այս մասին հաղորդել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը։
Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ ԵՄ երկրների մաքսային ծառայությունները հղում են արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթին, որն ընդունվել է Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով։
«Այժմ ռուսական և բելառուսական համարանիշներով միջազգային բեռնափոխադրման տրանսպորտային միջոցները չեն կարողանա ապրանքներ տեղափոխել ԵՄ երկրների տարածքով»,- ասվում է ԴՄԾ-ի հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով, սահմանափակումները դեռ չեն տարածվում դեղագործական, բժշկական, պարենային, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքներ, էներգակիրներ, գունավոր մետաղներ և պարարտանյութեր տեղափոխող բեռնատարների վրա։