Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է շտապ Իրան ուղարկել արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի ինքնաթիռ՝ օգնելու մարել նախօրեին Շահիդ Ռաջաի նավահանգստում բռնկված հրդեհը։
Այս մասին կիրակի՝ ապրիլի 27-ին, հայտնել են ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները, գրում է kp.ru-ն։
Ավելի վաղ ՌԴ նախագահը ցավակցական ուղերձ էր հղել Իրանի նախագահին:
Հիշեցնենք, որ Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում շաբաթ տեղի ունեցած հզոր պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, տուժածների թիվը 1,139 է: