Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
copy image url

Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել. նա հոսպիտալացվել է. shamshyan.com

Ներքին 3 ժամ առաջ - 15:00 28-04-2025
Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից վայր է ընկել:

Նրան ընկած հայտնաբերել են հարևանները, ովքեր ահազանգել են շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեղում պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 58-ամյա Գառնիկ Գ.-ն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: