ՌԴ Պետդուման միաձայն ընդունել է օրենք ռուսական բանակի մասին կեղծ տեղեկատվության համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին
copy image url

ՌԴ Պետդուման միաձայն ընդունել է օրենք ռուսական բանակի մասին կեղծ տեղեկատվության համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին

Արտաքին 3 տարի առաջ - 15:37 04-03-2022
ՌԴ Պետդուման միաձայն ընդունել է օրենք ռուսական բանակի մասին ֆեյքերի տարածման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին։

Օրենքի համաձայն՝ Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի գործողությունների մասին ոչ հավաստի տեղեկություններ տարածելու համար մեղադրյալներին սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում։ Եթե ​​ֆեյքը տարածվում է կազմակերպված խմբի կազմում կամ ուղեկցվում է ապացույցների կեղծմամբ, պատժի առավելագույն չափը հասնում է 10 տարվա ազատազրկման։ Եթե ​​ոչ հավաստի տեղեկությունների տարածումը հանգեցնի լուրջ հետևանքների, ապա մեղադրյալներին կսպառնա մինչև 15 տարվա ազատազրկում։

Ամենից շատ դիտված