Ըստ BBC–ի՝ Լոնդոնը հայտնել է, որ բրիտանական երկու նավեր Մեծ Բրիտանիայի ափից 72 կիլոմետր հեռավորության վրա նկատել են ռուսական «Յանտար» նավը, որը Մեծ Բրիտանիայի ստորջրյա ենթակառուցվածքի կարևոր օբյեկտներից հետախուզական տեղեկություններ է հավաքում։
«Մենք տեսնում ենք ձեզ, գիտենք, թե ինչ եք անում, և մենք չենք վարանի վճռական քայլեր ձեռնարկել մեր երկիրը պաշտպանելու համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հելին՝ դիմելով Վլադիմիր Պուտինին։