Ռուսաստանում տեղի ունեցած՝ ռազմական տեխնիկայի ցուցահանդեսի ժամանակ ողբերգական դեպք է գրանցվել։
4-ամյա տղան մահացել է, երբ զրահափոխադրիչի ծանր դուռը հարվածել է նրա գլխին։
Ինչպես հաղորդում է Meduza-ն, տղան մոտեցել է ամերիկյան M113 զրահափոխադրիչին։ Այդ պահին մեքենայի ներսում գտնվող մեկ այլ երեխա պատահաբար քաշել է հատուկ լծակը, ինչի արդյունքում դիտահորի ծանր կափարիչը բացվել և ուժեղ հարվածել է փոքրիկի գլխին։
Ականատեսների խոսքով, ցուցադրվող ռազմական մեքենաները ազատ հասանելի էին բոլոր այցելուներին, և անվտանգության կանոնները բավարար կերպով չէր պահպանվում։
Երեխան մահացել է տեղում՝ գլխի ծանր վնասվածքից։