Գերմանիայի ՊՆ․ Ռուսաստանի խոստումները անարժեք են. ARD
copy image url

Գերմանիայի ՊՆ․ Ռուսաստանի խոստումները անարժեք են. ARD

Մամուլ Արտաքին 5 ժամ առաջ - 09:38 28-04-2025
Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բորիս Պիստորիուսը ԱՄՆ-ի առաջարկները՝ Ուկրաինայում խաղաղության հաստատման վերաբերյալ, համեմատել է կապիտուլյացիայի հետ։ Այս մասին նա ասել է ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Պիստորիուսի խոսքով, Ուկրաինան հասկանում է, որ Ռուսաստանի հետ կայուն խաղաղություն հաստատելը հնարավոր է որոշ տարածքների կորուստով, սակայն այդ կորուստները չպետք է լինեն այն մասշտաբով, ինչ առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այն, ինչ առաջարկվում էր այդ ծրագրում, Ուկրաինան կարող էր ձեռք բերել դեռ մեկ տարի առաջ՝ պարզապես հանձնվելով», — նշել է նախարարը։

Նրա կարծիքով, այս առաջարկը Ուկրաինայի համար որևէ օգուտ չի պարունակում։

Պիստորիուսը շեշտել է, որ հնարավոր տարածքային զիջումները պետք է քննարկվեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համատեքստում։

Նրա խոսքերով, անցյալը ցույց է տվել, որ Ռուսաստանի խոստումները անարժեք են։