«Շուտով». Անի Երանյանը և Մովսես Երեմյանը կրկին միասի՞ն են
copy image url

«Շուտով». Անի Երանյանը և Մովսես Երեմյանը կրկին միասի՞ն են

Ավելին 2 ժամ առաջ - 13:51 28-04-2025
Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը կրկին «շոկի են ենթարկել» հետեւորդներին:

Նախորդ շաբաթ նախկին սիրահարները համատեղ տեսանյութ էին հրապարակել, ինչից հետո երկրպագուները ենթադրել էին, որ զույգը վերամիավորվել է: Նրանք այն ժամանակ ոչ մի մեկնաբանություն չէին արել:



Այս անգամ Անին նոր լուսանկարին կից, կարծես, հուշում է թողել: ««Քեզանից հետո»… շուտով»,-գրված է հրապարակման ներքո:

Հետեւորդները ենթադրում են, որ խոսքը կամ նոր նախագծի, կամ էլ՝ նոր երգի ու տեսահոլովակի մասին է: Շատերն էլ շարունակում են հույս հայտնել, որ դերասաններն, ամեն դեպքում, կրկին միասին են: