Կանադայի ափերի մոտ իսպանական նավ է խորտակվել․ կան զոհեր
copy image url

Կանադայի ափերի մոտ իսպանական նավ է խորտակվել․ կան զոհեր

Արտաքին 3 տարի առաջ - 23:17 15-02-2022
Իսպանական Villa de Pitanxo ձկնորսական նավը խորտակվել է Կանադայի ափերի մոտ փոթորկի ժամանակ։ Առնվազն չորս մարդ զոհվել է, իսկ անձնակազմի ևս 17 անդամները դեռևս անհետ կորած են։ Այս մասին հայտնում է RTVE-ն՝ հղում անելով Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Իզաբել Ռոդրիգեսին։

Նշվում է, որ երեք մարդու հաջողվել է փրկել: Նրանք գտնվում են «հիպոթերմիկ շոկի» մեջ՝ վթարի վայրում ջրի ցածր ջերմաստիճանի պատճառով։

Ընդհանուր առմամբ, նավի վրա եղել է 24 մարդ։ Նրանցից տասներկուսն ունեին իսպանական, ութը՝ պերուական անձնագրեր, ևս երկուսը բնիկ Գանայից էին, ևս երկուսի ազգությունը չի հաղորդվում։

Ռոդրիգեսի խոսքով՝ Իսպանիայի իշխանությունները մշտական ​​կապի մեջ են Կանադայի փրկարար ծառայությունների հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մադագասկարի ափերի մոտ նավի խորտակման հետեւանքով 17 մարդ է զոհվել։

Ամենից շատ դիտված