Հունաստանի ափերի մոտ 237 ուղևորով նավ է բռնկվել
copy image url

Հունաստանի ափերի մոտ 237 ուղևորով նավ է բռնկվել

Արտաքին 3 տարի առաջ - 12:12 18-02-2022
Հունաստանի ափերի մոտ 237 ուղևոր տեղափոխող իտալական զբոսաշրջային նավ է բռնկվել։ Նավի անձնակազմը բաղկացած է ավելի քան 50 մարդուց։

Նավը գտնվում է Հոնիական ծովում, հաղորդում է France-Presse գործակալությունը։

Euroferry Olympia նավը նավարկել է հունական Իգումենիցայի և իտալական Բրինդիզիի միջև:

Վթարի ենթարկված նավին երեք պարեկային նավակ և առափնյա պահպանության երեք քարշակ է մոտեցել:

Ամենից շատ դիտված