Հրաձգություն՝ Ֆլորիդայի համալսարանում․ կան զոհեր և վիրավորներ 
copy image url

Հրաձգություն՝ Ֆլորիդայի համալսարանում․ կան զոհեր և վիրավորներ 

Մամուլ Արտաքին 1 օր առաջ - 09:42 18-04-2025
Ապրիլի 17-ին Ֆլորիդայի պետական համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել, հայտնում է Reuters-ը։

Ըստ Reuters-ի՝ կրակողը Լեոն շրջանի շերիֆի տեղակալի որդին է եղել։ Նա նախ սպանել է 5 մարդու և վիրավորել չորսին, այնուհետև վիրավորվել իրավապահների կրակոցից և հոսպիտալացվել։

Իշխանությունների խոսքով՝ նա գործել է միայնակ։ Զենքը, որից կրակել է, ժամանակին եղել է մոր՝ շերիֆի տեղակալի ծառայողական ատրճանակը, որը վերջինս գնել էր և համարվում էր անձնական սեփականություն։