ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել էրոտիկ պարահանդեսի ժամանակ․ կան զոհեր
copy image url

ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել էրոտիկ պարահանդեսի ժամանակ․ կան զոհեր

Ավելին 3 տարի առաջ - 18:31 31-10-2021

ԱՄՆ-ում Հելոուինի տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ հինգը։ Այս մասին հայտնում է CBS-ը։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ գիշերը՝ հոկտեմբերի 30-ին, Սակրամենտո քաղաքում (Կալիֆոռնիա), որտեղ որոշել են Հելոուինի պատվին էրոտիկ էկզոտիկ պարահանդես կազմակերպել։ Միջոցառմանը մասնակցել է 350-400 մարդ։

Ըստ ականատեսների՝ կրակոցները սկսվել են գիշերը, մոտավորապես ժամը 1-ին, շենքի ներսում և տևել ընդամենը մի քանի րոպե։

Հրաձգության վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են երկու սպանված և մեկ վիրավոր՝ բոլորը հրազենային վնասվածքներով։ Նա հոսպիտալացվել է, ևս չորսը տեղափոխվել են հիվանդանոցներ մինչև իրավապահների ժամանումը։

Միջադեպի հետաքննությունը շարունակվում է, ոստիկանությունը փնտրում է զինված անձին։