Perrier ջուրը վտանգավոր է. հայտնաբերվել են աղիքային ախտածին բակտերիաներ. France Info
copy image url

Perrier ջուրը վտանգավոր է. հայտնաբերվել են աղիքային ախտածին բակտերիաներ. France Info

Մամուլ Արտաքին 12 ժամ առաջ - 10:58 19-04-2025
Ֆրանսիական հանրահայտ Perrier հանքային ջրի արտադրողը հայտնվել է խոշոր սկանդալի կենտրոնում՝ ջրի արտադրության մեջ հայտնաբերված աղիքային ախտածին բակտերիաների պատճառով, որի հետևանքով ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է արտադրությունը և արգելափակել շուրջ 300.000 շիշ (0,5 և 0,75 լ տարողությամբ), հայտնում է France Info-ն։

Գործարանում անցկացված ստուգումների ժամանակ հայտնաբերվել են մանրէների գերազանցված մակարդակներ, որից հետո առողջապահական մի շարք կազմակերպություններ առաջարկել են հանել Perrier-ը «հանքային ջրերի» դասակարգումից։