Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է, որ Ավագ հինգշաբթի օրը քահանային հրավիրել էր օրհնելու իր գրասենյակը, հայտնում է RBC-ն։
«Վերջին իրադարձություններից հետո գրասենյակը պահանջում էր հոգևոր մաքրում»,– ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ այնտեղ «կուտակվել էին մեծ մեղքեր»։
Խինշտեյնը, սակայն, չի հստակեցրել, թե հատկապես որ մեղքեր են իրեն այդքան անհանգստացնում։