ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր
copy image url

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր

Արտաքին 3 տարի առաջ - 22:32 26-05-2021

ԱՄՆ-ի Սան Կլարա շրջանի ոստիկանությունը հայտնում է, որ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել։

Մամուլի ասուլիսի ժամանակ VTA երկաթգծային ընկերության ներկայացուցիչը հաղորդել է, որ կան մեծաթիվ տուժածներ, ինչպես նաև զոհեր։ Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել նշված երկաթգծի տարածքում։ Նախնական տվյալներով՝ տուժածները երկաթգծային ընկերության աշխատակիցներն են։

Իրավապահ մարմինները հայտնել են, որ կրակող անձը չեզոքացված է: Այլ մանրամասներ դեպքի առնչությամբ դեռ չեն հաղորդվում: