Նիհարեցնող միջոցներում հայտնաբերվել է արգելված թմրամիջոց. Izvestia 
copy image url

Նիհարեցնող միջոցներում հայտնաբերվել է արգելված թմրամիջոց. Izvestia 

Մամուլ Արտաքին 2 օր առաջ - 11:40 17-04-2025
Նիհարեցման նպատակով վաճառվող Molecula ապրանքանիշի կենսաբանական ակտիվ հավելումների կազմում հայտնաբերվել է սիբուտրամին՝ թմրամիջոց, որը բժշկության մեջ կիրառվում է գիրության բուժման համար։

Այն արգելված է ազատ վաճառքում՝ իր վտանգավոր կողմնակի ազդեցությունների պատճառով։Այս մասին գրում է Izvestia-ն։

Սիբուտրամինը ստեղծում է կեղծ հագեցվածության զգացում, սակայն կարող է առաջացնել լուրջ առողջական խնդիրներ, այդ թվում՝ ծարավ, անքնություն, հիպերակտիվություն, գլխապտույտ, խուճապի նոպաներ, սրտի աշխատանքի խանգարումներ։

Չնայած այն հանգամանքին, որ սիբուտրամինը գնելու համար անհրաժեշտ է բժշկի դեղատոմս, Molecula-ի նման դեղամիջոցը հեշտությամբ հասանելի է ինտերնետում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ապրանքի փաթեթավորման վրա բացակայում է տեղեկատվություն արտադրողի մասին, իսկ բաղադրությունը ներկայացված է միայն անգլերեն։