Հրշեջ-փրկարարները մարել են տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները
copy image url

Հրշեջ-փրկարարները մարել են տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները

Ներքին 2 տարի առաջ - 10:23 26-07-2022
Հուլիսի 23-26-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Մասնավորապես՝ Արմավիրի մարզի Արմավիր, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում և Արարատի մարզի Հայանիստ, Աբովյան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 14 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: