Հրշեջ-փրկարարները շենք-շինություններում և տրանսպորտային միջոցներում բռնկված 7 հրդեհ են մարել
copy image url

Հրշեջ-փրկարարները շենք-շինություններում և տրանսպորտային միջոցներում բռնկված 7 հրդեհ են մարել

Ներքին 2 տարի առաջ - 23:36 08-01-2023
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 4-8-ն ստացել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ահազանգերն ստացվել են Երևանից, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներից:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 23 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: