ՌԴ–ում առաջարկել են չեղարկել դիպլոմները մասնագիտությամբ չաշխատելու դեպքում. Lenta
copy image url

ՌԴ–ում առաջարկել են չեղարկել դիպլոմները մասնագիտությամբ չաշխատելու դեպքում. Lenta

Մամուլ Արտաքին 2 օր առաջ - 10:19 17-04-2025
Ռուսաստանում քննարկվում է բարձրագույն կրթության դիպլոմների ուժը կորցրած ճանաչելու հարցը, եթե շրջանավարտը չի աշխատում իր մասնագիտությամբ։

Նախաձեռնության հեղինակը ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչ Դենիս Կրատյուկն է։Այս մասին գրում է Lenta-ն։

Նրա խոսքով՝ այդ քայլը կարող է նվազեցնել բյուջետային տեղերի թիվը՝ չօգտագործելով պետբյուջեն այն ուսանողների համար, ովքեր չեն նախատեսում իրենց կրթությունը կիրառել աշխատանքում։