Այն, որ ԵՊՀ-ում կան մարդիկ, որ հայերեն չգիտեն, ու առաջինն այդ մարդկանց մեջ ԵՊՀ նիկոլական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն է, հասցրել ենք արձանագրել վաղուց ու մի քանի անգամ։
Բայց պարզվում է՝ ԵՊՀ-ում նաև անգլերեն չգիտեն, իսկ սխալներն էլ միայն գրառումներով չեն սահմանափակվում։
Oragir.News-ի տեղեկություններով, ԵՊՀ-ում մագիստրոսական դիպլոմի միջուկը անգլերեն սխալ թարգմանությամբ է տպագրվել։ Հայտնաբերելուց հետո նորից հավաքել են, սխալն ուղղել ու կրկին ուղարկել տպագրության։ Ենթադրելի է, որ դիպլոմների կրկնակի հանձնումը նույն հանդիսավորությամբ չի լինելու։