Կոնֆլիկտ չի եղել, ուզում եմ զբաղվել իմ մասնագիտությամբ. Գյումրիի քաղաքապետի նախկին օգնական
copy image url

Կոնֆլիկտ չի եղել, ուզում եմ զբաղվել իմ մասնագիտությամբ. Գյումրիի քաղաքապետի նախկին օգնական

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 14:19 18-04-2023
Արդեն տեղեկացրել էինք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի օգնական Արման Շաբոյանը, ով քաղաքապետի մտերիմ ընկերն է, պաշտոնից ազատման դիմում է գրել։

Օրերս Արման Շաբոյանն իր սոցցանցի իր էջում տեղեկացրել էր, որ ազատվել է քաղաքապետի օգնականի պաշտոնից։

Վերջին 5 տարիների ընթացքում, ստանձնելով Գյումրու կոմունալ ծառայության տնօրենի տեղակալի, ապա տնօրենի, նշելով, որ իր համար պատիվ է ծառայել Գյումրի քաղաքին և գյումրեցիներին։

Oragir.News-ը Գյումրիի քաղաքապետի նախկին օգնականից հետաքրքրվեց, թե ո՞րն է ազատման պատճառը, որովհետև, ըստ տեղեկությունների, Շաբոյանը ազատման դիմում է ներկայացրել քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։

Շաբոյանը ասաց, որ պետք չէ քաղաքական պատճառներ, ենթատեքստեր փնտրել, անուններ այնուամենայնիվ չհրապարակեց։ Շեշտեց, որ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հետ կոնֆլիկտ չի եղել և իրենց մտերիմ հարաբերությունները պահպանվում են։

Մեր ճշգրտող հարցին, թե ո՞ր ոլորտում կշարունակի իր հետագա գործունեությունը, Արման Շաբոյանը հայտարարեց․ «Առաջիկայում էլ կզբաղվեմ իմ մասնագիտությամբ և իմ գիտելիքները կօգտագործեմ այս ոլորտում»։

Նշենք, որ Արման Շաբոյանը մասնագիտությամբ ճարտարագետ-շինարար է։