Իրանը շնորհակալ է Թուրքիայից. IRNA
copy image url

Իրանը շնորհակալ է Թուրքիայից. IRNA

Մամուլ Արտաքին 3 օր առաջ - 10:03 16-04-2025
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններին աջակցելու համար։ Նա այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Այս մասին հաղորդում է իրանական պետական IRNA լրատվականը:

Նշվում է, որ Արաղչին ներկայացրել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը, իսկ Ֆիդանը վստահեցրել է, որ Թուրքիան պատրաստ է լիարժեք աջակցություն ցուցաբերել։

Կողմերը անդրադարձել են նաև հյուպատոսական հարցերին, այդ թվում՝ Թուրքիայում գտնվող իրանցիներին վերաբերող խնդիրներին։ Թուրքիան խոստացել է զբաղվել այդ հարցերով։