Իրանի Իսմալամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ: Այցի նպատակը ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելն է։ Այս մասին հաղորդում է IRNA–ն։
Հիշեցնենք, որ Իրանը մշտապես հայտարարում էր, որ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները բացառվում են:
Սակայն Արաղչին ուրբաթ գիշերը մեկնել է Թեհրանից և այս առավոտյան ժամանել Հռոմ՝ Իրանի ատոմային ծրագրի և ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցների չեղարկման շուրջ քննարկումներին մասնակցելու նպատակով։