Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին հայտնել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հաջորդ բանակցությունների փուլը կանցկացվի Օմանի մայրաքաղաք Մասկատում։
Այս մասին հաղորդում է IRNA–ն:
Ըստ խոսնակի՝ խորհրդակցություններից հետո որոշվել է բանակցությունները շարունակել ապրիլի 19-ին։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Մասկատում արդեն անցկացվել էր նախնական՝ կարճատև փուլ, որտեղ Օմանի արտգործնախարարը՝ Բադր բին Համադ ալ-Բուսաիդին, փոխանցում էր ուղերձները երկու կողմերին։ Երկու կողմերն էլ այդ բանակցությունները գնահատել են կառուցողական և պայմանավորվել են շարունակել դրանք հաջորդ շաբաթ։