Քաթարի վարչապետը ողջունել է Իրանի և ԱՄՆ-ի միջև կայացած անուղղակի բանակցությունների առաջին փուլը և հայտնել, որ Դոհան պատրաստ է օգնել առաջիկա բանակցություններում։ Այս մասին հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ով վարել է բանակցությունները ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ Օմանում, կիրակի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Քաթարի վարչապետի հետ։ Այս մասին հաղորդել է Իրանի ԱԳՆ խոսնակը Telegram-ով։
Արաղչին ներկայացրել է բանակցությունների առաջին փուլի մանրամասները և նշել, որ Իրանը վճռական է դիվանագիտական միջոցներով լուծել խնդիրները։
Իրանն ու ԱՄՆ-ն բանակցությունները բնութագրել են որպես կառուցողական։