ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Զատիկի կապակցությամբ զինադադար հաստատելուն: Այս մասին ասվում է լրագրողների համար տարածած հայտարարության մեջ։
«Մենք ի գիտություն ենք ընդունում Ռուսաստանի Դաշնության կողմից Զատիկի ժամանակավոր զինադադարի մասին հայտարարությունը: Մենք մշտապես կոչ ենք արել կայուն հրադադար հաստատել Ուկրաինայում և վերահաստատում ենք մեր աջակցությունը արդար, կայուն և համապարփակ խաղաղություն հաստատելու ջանքերին, որը լիովին հաշվի է առնում Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի»,- ասված է հաղորդագրությունում։