Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և Իրանի դեսպան Կազեմ Ջալալին Մոսկվայում քննարկել են երկու երկրների հարաբերություններին, տարածաշրջանային ու գլոբալ զարգացումներին վերաբերող կարևոր հարցեր։ Այս մասին հայտնում է Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը։
Ջալալին հանդիպել է Գրուշկոյի հետ հինգշաբթի օրը՝ քննարկելու երկկողմ կապերի, տարածաշրջանային հարցերի և համաշխարհային իրադարձությունների շուրջ թեմաներ։
Հանդիպման ընթացքում Գրուշկոն ներկայացրել է Ռուսաստանի վերջին շփումները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ։ Նա ընդգծել է, որ կարևորում է շարունակական դիվանագիտական շփումներն Իրանի և Ռուսաստանի միջև։
Գործակալությունը հայտնում է, որ նա նաև հիշեցրել է իր մարտի 17-ին Թեհրան կատարած այցը, որի ընթացքում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։