Մյանմայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի
copy image url

Մյանմայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի

Ավելին 3 շաբաթ առաջ - 19:02 28-03-2025
Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, տուժել է 732 մարդ:

Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, Բանգկոկում բարձրահարկ շենք է փլուզվել։

Ցնցումները այնքան ուժեղ են եղել, որ շենքերի տանիքներին գտնվող լողավազանների ջուրը ցած է հոսել: