ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Մյանմայում տեղի ունեցած ավվերիչ երկրաշարժի ու դրա հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:
«Խորապես ցնցված ենք այն սարսափելի երկրաշարժից, որը տեղի է ունեցել Մյանմայում, Թաիլանդում և հարևան երկրներում և հանգեցրել է մեծ թվով մարդկանց մահվան: Մենք շարունակում ենք աղոթել բոլոր տուժածների համար և ցանկանում ենք շուտափույթ հաղթահարել այս աղետի հետևանքները»,- նշված է հաղորդագրության մեջ: